ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բիգ-Բենը մի քանի ամսով կկանգնեցվի

Բիգ-Բենը մի քանի ամսով կկանգնեցվի
27.04.2016 | 17:15

Բիգ-Բենի ժամացույցը մի քանի ամսով կկանգնեցվի վերանորոգման աշխատանքների համար՝ տեղեկացրել են Համայնքների պալատից: «Ժամացույցի մեխանիզմն անհրաժեշտ կլինի մի քանի ամսով կանգնեցնել պատշաճ տեխնիկական սպասարկման համար»,- ասել է Բրիտանիայի խորհրդարանի մամլո քարտուղարը: Բիգ-Բենի վերանորոգումը կսկսվի 2017-ի սկզբին ու կտևի 3 ամիս: Իշխանությունները ծրագրում են հատկացնել 29 մլն ֆունտ ստերլինգ (42 մլն դոլար):

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ